Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Mon, 29 Jun 2026 19:15:48 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես.

2026թ. մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է՝ հասնելով 11.7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8.0%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Արդյունաբերության նպաստումը զգալիորեն պայմանավորված է եղել հանքարդյունաբերությամբ և վերաարտահանման տարրեր պարունակող ենթաոլորտներով, որոնց հետագա աճի հնարավորություններն անորոշ են։
Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24.1%-ով՝ չնայած նախորդ տարվա բարձր բազային և Երևանի մասով հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը, վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ, աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների և հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով, իսկ հունվար-մայիս ամիսների կուտակային անկումը կազմել է 3.7%։ Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման կրճատմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի բարձր աճը զգալիորեն մեղմել է անկումը։ Ներմուծման կուտակային աճը դանդաղել է մինչև 2.2%։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին առևտրի ցուցանիշները շարունակում են մեծապես կախված մնալ առանձին ապրանքախմբերից և վերաարտահանման հետ կապված գործոններից։
Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 4.5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես՝ ընթացիկ ծախսերն աճել են 15.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46.8%-ով։ Հետևաբար, բյուջեի հավելուրդը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ և ինքնին չի վկայում ծախսային քաղաքականության արդյունավետության բարելավման մասին։ Ավելին՝ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հարցը, որը տնտեսության զարգացման առանցքային գործոններից է, դեռևս մնում է չլուծված։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46 …