Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Mon, 29 Jun 2026 22:45:25 +0400


Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

21-ամյա երիտասարդը խոստովանել է մեղքը

21-ամյա երիտասարդը խոստովանել է մեղքը Tue, 16 Jun 2026 22:15:49 +0400 Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով