«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

Tue, 30 Jun 2026 08:00:17 +0400


ՊԲ նախկին հրամանատար, 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, արդեն քանի օր է՝ Տելեգրամում «օնլայն» է։ Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել՝ «զինվորական պաշտոնեական անփութության» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Պատիժը կրում է 25-ի աշնանից։ ՔԿՀ աղբյուրի փոխանցմամբ՝ պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել եւ այլն։ Մեզ ասացին՝ իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են` պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։ Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել` ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից: Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում` ինչու այդքանից հետո իրեն նստեցրին։

Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացակամ են, քան, ասենք, Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց եւ քանի ամիս է՝ տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿԾ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ

ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ Sat, 05 Sep 2026 11:00:42 +0400 ԱՄՆ-ն համոզել է…

11 րոպե ago

«Հրապարակ»․ 6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է

«Հրապարակ»․ 6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է Sat, 05 Sep…

26 րոպե ago

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը Sat, 05 Sep 2026 10:30:11…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում

«Հրապարակ»․ Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում Sat, 05 Sep 2026 10:25:26 +0400 Իրավապահ համակարգն…

46 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՈԱԿ-ը վճարում է վարչապետի աղջիկների մանիկյուրի փողը, վարչապետն աշխատավարձից փող է փոխանցում ՊՈԱԿ-ին

«Հրապարակ»․ ՊՈԱԿ-ը վճարում է վարչապետի աղջիկների մանիկյուրի փողը, վարչապետն աշխատավարձից փող է փոխանցում ՊՈԱԿ-ին Sat,…

55 րոպե ago

Էրդողանի մասին կատակների համար 12 տարով կազատազրկվի

Էրդողանի մասին կատակների համար 12 տարով կազատազրկվի Sat, 05 Sep 2026 10:00:56 +0400 Թուրք հումորիստ…

1 ժամ ago