Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

Tue, 30 Jun 2026 08:00:17 +0400


ՊԲ նախկին հրամանատար, 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, արդեն քանի օր է՝ Տելեգրամում «օնլայն» է։ Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել՝ «զինվորական պաշտոնեական անփութության» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Պատիժը կրում է 25-ի աշնանից։ ՔԿՀ աղբյուրի փոխանցմամբ՝ պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել եւ այլն։ Մեզ ասացին՝ իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են` պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։ Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել` ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից: Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում` ինչու այդքանից հետո իրեն նստեցրին։

Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացակամ են, քան, ասենք, Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց եւ քանի ամիս է՝ տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿԾ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բելառուսը կներգրավվի՞ ռուս-ուկրաինական պատերազմում

Բելառուսը կներգրավվի՞ ռուս-ուկրաինական պատերազմում Thu, 25 Jun 2026 14:15:59 +0400 Եթե ներգրավվի, դա ինչ ազդեցություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով