Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր

Sat, 31 Oct 2026 20:45:45 +0400


ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը բացահայտեց ՔՊ-ական նորաթուխ պատգամավորներին, որոնք կենսագրություն չունեն, բայց հայտնվել են թիվ 1 քաղաքական մարմնում, բարձր աշխատավարձ են ստանում, որ օրենքներ ընդունեն, բայց իրականում մեկ առաքելությամբ են ԱԺ գործուղվել` ընդդիմությանը ծեծելու, հակադարձելու, զսպելու համար:

Հրապարակված տեսանյութերում տեսանք, թե ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որը նախօրեին Ընտանեկան բռնության օրենքի խստացման նախագիծն էր ներկյայացրել, սեղանից վերցնում ջրով լի շիշը և տակից փոխանցում իր գործընկերոջը՝ ՔՊ-ական պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանին, որ նա շիշը նետի ընդդիմադիրների ուղղությամբ։ Եվ ստում է` երբ ասում է, որ գործընկերս ջուր ուզեց, տվեցի, որ խմի: Վերջինս, ստանալով շիշը, այն արագ նետեց ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Մենք փորձեցինք պարզել, թե ով է այս նորաթուխ պատգամավորը` Սուրեն Հովհաննիսյանը, որը ևս, ինչպես ակտիվ բռունցքներով աշխատող Նարեկ Բաբայանը, անհայտ է հանրությանը: Նրա 3-տողանոց կենսագրությունում նշված է, որ ծնվել է 1995 թ․ դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ 2019 թ․ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ «կառավարում» մասնագիտությամբ։ 2023-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ «կառավարում» մասնագիտությամբ։ 2024-2025 թթ․ մասնակցել է «Ծրագրերի կառավարման հիմունքներ» («Project Managment») դասընթացին։ 2018-2019 թթ․ հասարակական հիմունքներով աշխատել է ԱԺ պատգամավորի օգնական, 2019-2021 թթ․՝ ԱԺ պատգամավորի օգնական։ 2021-2026 թթ․՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, այսինքն Արայիկ Հարությունյանի օգնական։

2026 թ․ հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ըստ հրապարակած տվյալների՝ բանակում չի ծառայել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը Thu, 29 Oct 2026 11:55:52 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով