Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Հունվարից ովքեր կարող են օգտվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից

Հունվարից ովքեր կարող են օգտվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից

Tue, 30 Jun 2026 13:21:54 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան քաղաքացիների նոր խմբեր։ Դրանց թվում են քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև բոլոր պաշտոնապես գրանցված աշխատողները՝ անկախ իրենց ստացած աշխատավարձի չափից։

Նախարարի խոսքով՝ դեռևս կան մի շարք խմբեր, որոնց ընդգրկման հարցը քննարկման փուլում է։ Նախատեսվում է, որ 2028 թվականի հունվարի 1-ից համակարգը կներառի նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց, ուսանողներին և մյուս քաղաքացիներին, որոնք մինչ այդ չեն ընդգրկվել ծրագրում։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կառավարության նպատակն է 2028 թվականի սկզբից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկել Հայաստանի շուրջ 3 միլիոն բնակչին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ Mon, 29 Jun 2026 16:30:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով