Անոմալ շոգի հետևանքով Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Tue, 30 Jun 2026 15:00:25 +0400

Փարիզում գրանցված անոմալ տապի պատճառով Էյֆելյան աշտարակը բարձրացել է մոտ 10 սանտիմետրով, հաղորդում է RTL-ը՝ հղում անելով ինժեներ և ճարտարապետ Բերտրան Լեմուանին։
Պատճառը պարզ ֆիզիկան է. մետաղը տաքանալիս ընդարձակվում է։ Մասնագետը նշել է, որ նման փոփոխությունները անտեսանելի են անզեն աչքով և վտանգ չեն ներկայացնում այցելուների համար։ Սակայն, ժամանակի ընթացքում կրկնվող տաքացման և սառեցման ցիկլերը լրացուցիչ լարվածություն են ստեղծում մետաղի վրա։
Այնուամենայնիվ, Լեմուանը ընդգծել է, որ անհանգստանալու պատճառ չկա. որպեսզի կառույցը սկսի քայքայվել ջերմաստիճանի պատճառով, այն պետք է տաքացվի մինչև մոտ 1500 աստիճան՝ հասնելով մետաղի հալման կետին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր