Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Wed, 01 Jul 2026 10:06:01 +0400


System of a Down խմբի առաջատար Սերժ Թանկյանը կոշտ է արձագանքել Իսրայելի որոշմանը՝ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Երաժիշտը իր սոցիալական ցանցերի էջերում տեսաուղերձ է տեղադրել՝ մեղադրելով Իսրայելի կառավարությանը ցինիկ քաղաքական երեսպաշտության մեջ։

Թանկյանը նշել է.

«Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը օգտագործել է AIPAC-ը՝ ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ անելու համար՝ խանգարելով Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունների, հետախուզական համագործակցության և այլ բաների պատճառով։

Այսօր Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանություն, որը, ըստ էության, Հիտլերին ստիպեց հավատալ, որ նա կարող է հրեաների հետ անել այն, ինչ արել է 1930-ական և 1940-ական թվականներին։

Այն, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է գործել Գազայում և Լիբանանում, որոշել է ճանաչել իմ նախնիների ցեղասպանությունը, ամենանողկալի բանն էր, որ կարող էր անել հայերի հետ՝ շահագործելով մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իր քաղաքական շահի համար։ Գնացեք գրողի ծոցը»։

Ավելի վաղ երաժիշտը նաև ընդգծել էր, որ Իսրայելի երկարատև քաղաքականությունը ուղղակիորեն հակասում է ներկայիս որոշմանը: Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը տասնամյակներ շարունակ խոչընդոտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ օգտագործելով AIPAC-ի ազդեցությունը ԱՄՆ Կոնգրեսում՝ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ»

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ» Thu, 02 Jul 2026 17:00:13 +0400 Bloomberg պարբերականը…

15 րոպե ago

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը Thu, 02 Jul 2026 16:45:00 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

31 րոպե ago

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել Thu, 02 Jul 2026…

38 րոպե ago

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Thu, 02 Jul 2026 16:28:34 +0400 112…

47 րոպե ago

370 հազար են ուզում, որ միացնեն մեր նորակառույց բնակարանի գազը. ակցիա` կառավարության դիմաց

370 հազար են ուզում, որ միացնեն մեր նորակառույց բնակարանի գազը. ակցիա` կառավարության դիմաց Thu, 02…

59 րոպե ago

Ռոմանոս Պետրոսյանը` «ՀԷՑ-ը ոտին գցելու», իր աշխատավարձի, հետագա պաշտոնավարման մասին

Ռոմանոս Պետրոսյանը` «ՀԷՑ-ը ոտին գցելու», իր աշխատավարձի, հետագա պաշտոնավարման մասին Thu, 02 Jul 2026 16:13:56…

1 ժամ ago