«Հրապարակ»․ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են

«Հրապարակ»․ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են

Wed, 01 Jul 2026 10:15:38 +0400


Երկուշաբթի օրը պարզ դարձավ, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին եւ Վահագն Ալեքսանյանին։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից դուրս գալուց հետո` նույն օրը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կուսակցությունը կին թեկնածու չի առաջադրել, Փաշինյանն ասաց, որ ընտրությունն անցկացվել է փակ, գաղտնի քվեարկությամբ։

«Մեզ մոտ փակ, գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Բայց այդ խնդիրը չենք տեսնում։ Երբ ասում ենք՝ պետք է հավասարություն լինի, նշանակում է, որ պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ կանանց համար առանձին քվոտա սահմանելու հարցը, սակայն որոշվել է դա չանել։ «Քննարկվել է՝ արդյոք պե՞տք է քվոտա սահմանենք, որ անպայման մեկ կին եւ մեկ տղամարդ ընտրվեն։ Որոշվել է, որ քվոտա չսահմանենք եւ քվեարկությունն ազատ թողնենք»,- ասել է նա։ Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավարի ընտրությանը՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցով դեռ որոշում չկա։ Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Առաջին պլան բերված ՔՊ-ականներից մի բան է պարզ դառնում, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց առաջ քաշելու կարեւոր նախապայման է համարում հայհոյախոս, անդաստիարակ, անմակարդակ, ագրեսիվ, չար ու անգրագետ լինելը:

Արդյունքում` Ազգային ժողովը տարեցտարի գահավիժում է: Ամեն անգամ թվում է, որ սրանից ավելի վատ կազմ դժվար է պատկերացնել, բայց արի ու տես, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը «զարմացնում է»:

Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջին պլան բերված ՔՊ-ականների կեցվածքին եւ արժանիքներին, ասում է. «Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են: Բնական է, որ գնալով ԱԺ-ի որակը պետք է ընկներ: Ինչո՞ւ․ որովհետեւ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որակազրկվել է, իսկ որակազրկված հրամանատարն իրենից ավելի որակազրկված մասսային պետք է առաջին պլան բերի: ՔՊ-ում մատների վրա կարելի է հաշվել խելոք մարդկանց: Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ապա շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ական Ազգային ժողովը հանրության առաջ լրիվ մերկ կներկայանա: Նախորդ ԱԺ-ի պատկերն էլ գրեթե նույնն էր, սակայն հիմա որակն ավելի է ընկել, որովհետեւ Ազգային ժողովը «բեսեդկայի» տրամաբանությունից դուրս չի եկել: Նույն Վահագն Ալեքսանյանը եւ մյուսները եթե դադարեն նախկինների վրա ցեխ շպրտել, մեղադրել բոլորին եւ այլն, ապա մարդիկ հանկարծ կնկատեն, որ նրանց խոսքում չկա բացարձակապես որեւէ միտք: Նրանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչի համար է Ազգային ժողովը: Եթե Նիկոլը թույլ չի տալիս, որ ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա ՔՊ-ականներին մերկացնելու մեկ տարբերակ կա` ընդդիմությունը պետք է մանդատներից հրաժարվի: Սրանք ո՛չ քաղաքական գործիչներ են, ո՛չ էլ պրոֆեսիոնալներ են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում Thu, 02 Jul 2026 19:15:14 +0400 20-րդ դարի…

14 րոպե ago

Մենք վիճել ենք միայն ընտրությունների ժամանակ. Արզաքանցյանը` ամուսնալուծության մասին

Մենք վիճել ենք միայն ընտրությունների ժամանակ. Արզաքանցյանը` ամուսնալուծության մասին Thu, 02 Jul 2026 19:08:10 +0400…

21 րոպե ago

Պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանք․ ՔԿ-ն՝ գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին

Պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանք․ ՔԿ-ն՝ գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին Thu, 02 Jul 2026 18:57:17…

31 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել Thu, 02 Jul…

48 րոպե ago

Վերջնաժամկետը կխախտեն

Վերջնաժամկետը կխախտեն Thu, 02 Jul 2026 18:30:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ…

58 րոպե ago

Հայաստանի պատմության առաջին թուրքամետ Աժ նախագահը. Նարեկ Կարապետյան

Հայաստանի պատմության առաջին թուրքամետ Աժ նախագահը. Նարեկ Կարապետյան Thu, 02 Jul 2026 18:25:08 +0400 Latest…

1 ժամ ago