«Հրապարակ»․ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են

«Հրապարակ»․ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են

Wed, 01 Jul 2026 10:15:38 +0400


Երկուշաբթի օրը պարզ դարձավ, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին եւ Վահագն Ալեքսանյանին։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից դուրս գալուց հետո` նույն օրը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կուսակցությունը կին թեկնածու չի առաջադրել, Փաշինյանն ասաց, որ ընտրությունն անցկացվել է փակ, գաղտնի քվեարկությամբ։

«Մեզ մոտ փակ, գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Բայց այդ խնդիրը չենք տեսնում։ Երբ ասում ենք՝ պետք է հավասարություն լինի, նշանակում է, որ պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ կանանց համար առանձին քվոտա սահմանելու հարցը, սակայն որոշվել է դա չանել։ «Քննարկվել է՝ արդյոք պե՞տք է քվոտա սահմանենք, որ անպայման մեկ կին եւ մեկ տղամարդ ընտրվեն։ Որոշվել է, որ քվոտա չսահմանենք եւ քվեարկությունն ազատ թողնենք»,- ասել է նա։ Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավարի ընտրությանը՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցով դեռ որոշում չկա։ Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Առաջին պլան բերված ՔՊ-ականներից մի բան է պարզ դառնում, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց առաջ քաշելու կարեւոր նախապայման է համարում հայհոյախոս, անդաստիարակ, անմակարդակ, ագրեսիվ, չար ու անգրագետ լինելը:

Արդյունքում` Ազգային ժողովը տարեցտարի գահավիժում է: Ամեն անգամ թվում է, որ սրանից ավելի վատ կազմ դժվար է պատկերացնել, բայց արի ու տես, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը «զարմացնում է»:

Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջին պլան բերված ՔՊ-ականների կեցվածքին եւ արժանիքներին, ասում է. «Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են: Բնական է, որ գնալով ԱԺ-ի որակը պետք է ընկներ: Ինչո՞ւ․ որովհետեւ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որակազրկվել է, իսկ որակազրկված հրամանատարն իրենից ավելի որակազրկված մասսային պետք է առաջին պլան բերի: ՔՊ-ում մատների վրա կարելի է հաշվել խելոք մարդկանց: Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ապա շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ական Ազգային ժողովը հանրության առաջ լրիվ մերկ կներկայանա: Նախորդ ԱԺ-ի պատկերն էլ գրեթե նույնն էր, սակայն հիմա որակն ավելի է ընկել, որովհետեւ Ազգային ժողովը «բեսեդկայի» տրամաբանությունից դուրս չի եկել: Նույն Վահագն Ալեքսանյանը եւ մյուսները եթե դադարեն նախկինների վրա ցեխ շպրտել, մեղադրել բոլորին եւ այլն, ապա մարդիկ հանկարծ կնկատեն, որ նրանց խոսքում չկա բացարձակապես որեւէ միտք: Նրանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչի համար է Ազգային ժողովը: Եթե Նիկոլը թույլ չի տալիս, որ ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա ՔՊ-ականներին մերկացնելու մեկ տարբերակ կա` ընդդիմությունը պետք է մանդատներից հրաժարվի: Սրանք ո՛չ քաղաքական գործիչներ են, ո՛չ էլ պրոֆեսիոնալներ են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը Thu, 02 Jul 2026 17:45:26 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…

13 րոպե ago

Զոհեր ու վիրավորներ կան

Զոհեր ու վիրավորներ կան Thu, 02 Jul 2026 17:30:04 +0400 Դամասկոսի Ան-Նասր փողոցի սրճարաններից մեկում…

29 րոպե ago

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը Thu, 02 Jul 2026 17:15:06 +0400 Օրեցօր ավելի եմ համոզվում,…

44 րոպե ago

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը Thu, 02 Jul 2026 17:11:46 +0400 Հաստատում եմ…

47 րոպե ago

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ»

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ» Thu, 02 Jul 2026 17:00:13 +0400 Bloomberg պարբերականը…

59 րոպե ago

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը Thu, 02 Jul 2026 16:45:00 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

1 ժամ ago