Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին

Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին

Wed, 01 Jul 2026 13:20:47 +0400


Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին և դրանց հնարավոր արձագանքին հայկական կողմից։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է դրական օրակարգ, սակայն այդ ֆոնին շարունակում են հնչել նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ։

Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմը հետևում է զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կարձագանքի։ «Եթե արձագանքի կարիք տեսնենք, կանենք»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք լռությունը չի կարող ընկալվել որպես Ադրբեջանի հայտարարությունների լեգիտիմացում, փոխնախարարը պատասխանել է, որ տվյալ փուլում արձագանքի անհրաժեշտություն չեն տեսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը Sat, 26 Sep 2026 18:48:15 +0400 Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի …