«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը բնակչից 9 միլիոն դրամ է պահանջում

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը բնակչից 9 միլիոն դրամ է պահանջում

Wed, 01 Jul 2026 13:15:14 +0400


Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Դիլիջանի բնակիչ Նաիրա Ամիրխանյանի դեմ։ Ըստ Դատալեքսի՝ համայնքի ղեկավարը հայցով դատարանից խնդրել է. 1․ Պատասխանող Նաիրա Ռազմիկի Ամիրխանյանին պարտավորեցնել՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Դավիթ Մարտունի Սարգսյանից «Հայցադիմումի փաստական հանգամանքներ» բաժնի 4-րդ կետում նշված արտահայտությունների համար, 2․ վիրավորանքի համար, հօգուտ հայցվորի, պատասխանողից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ 3․ պատասխանող Նաիրա Ամիրխանյանին պարտավորեցնել՝ հրապարակային հերքել «Հայցադիմումի փաստական հանգամանքներ» բաժնի 4-րդ կետում նշված արտահայտությունների համար, 4․ զրպարտության համար, հօգուտ հայցվորի, բռնագանձել նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Դավիթ Սարգսյանի ներկայացրած հայցադիմումը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2026թ․ փետրվարի 17-ի եւ 2026թ. մարտի 3-ի որոշումներով վերադարձրել է: Հայցադիմումը նորից է ներկայացվել, եւ մարտի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը որոշել է կրկին ներկայացված հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ։ Հայցադիմումի պատճառը, հավանաբար, Տիկ-Տոկում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հասցեին Նաիրա Ամիրխանյանի արտահայտություններն են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկրի նավթի 25 տոկոսն արգելափակվել է պահեստարաններում

Երկրի նավթի 25 տոկոսն արգելափակվել է պահեստարաններում Fri, 03 Jul 2026 22:00:05 +0400 Միացյալ Նահանգներում…

22 րոպե ago

Նախաձեռնվել է հանրաքվե

Նախաձեռնվել է հանրաքվե Fri, 03 Jul 2026 21:36:52 +0400 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ է ՀԱՆՐԱՔՎԵ Այսօր Կենտրոնական…

45 րոպե ago

Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել

Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել Fri, 03 Jul 2026 21:30:14 +0400 Բելգիայի ֆուտբոլի հավաքականի…

52 րոպե ago

Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը

Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը Fri, 03 Jul 2026 21:28:17 +0400 Այսօր…

54 րոպե ago

Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Fri, 03 Jul 2026 21:15:26 +0400 2026 թվականի…

1 ժամ ago

«Մաշան ու Արջը»․ որն է ռուսական հայտնի մուլտսերիալի հաջողության գաղտնիքը

«Մաշան ու Արջը»․ որն է ռուսական հայտնի մուլտսերիալի հաջողության գաղտնիքը Fri, 03 Jul 2026 21:00:04…

1 ժամ ago