Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Wed, 01 Jul 2026 13:45:57 +0400


Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Մոշե Սաարը իսրայելական կառավարությանն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ։ Իսրայելական կողմը փորձում է դա ներկայացնել որպես բարոյական եւ պատմական պարտք՝ մարդկության ամենամեծ ողբերգություններից մեկի նկատմամբ։

Իսրայելի կառավարությունն արդեն հավանության է արժանացրել բանաձեւը։ Սա, իհարկե, նոր բան չէ։ Իսրայելում առաջին տարին չէ, որ քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սակայն վերջին շրջանում այս թեմայով քննարկումները դարձել էին ավելի ակտուալ՝ կապված Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրացման հետ։

Անցյալ տարվա սեպտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնի ամերիկացի գործարար եւ փոդքաստեր Պատրիկ Բեթ-Դավիթի հետ զրույցում անձնապես էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը։ Հասկանալի է, որ դա ավելի շատ PR քայլ էր։ Այս քայլն ու ֆորմալ, այսինքն՝ իրավական առումով ճանաչելը տարբեր բաներ են։ Ինչո՞ւ է, ուրեմն, հիմա Իսրայելը որոշել նման պրոցես սկսել եւ մինչեւ որ կետն է տանելու այդ պրոցեսը։ Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ Իսրայելում թեեւ պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչված չէ, սակայն ակադեմիական, քաղաքական եւ մեդիա շրջանակներում կան գործիչներ, որոնք կողմ են արտահայտվում դրան։ 2000-ին, օրինակ, իսրայելական Քնեսեթի երկարամյա պատգամավոր, լրագրող, այդ պահին Իսրայելի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Յոսի Սարիդը 1915 թվականի դեպքերն Օսմանյան կայսրությունում հանրայնորեն անվանել էր ցեղասպանություն։

2015 թվականին էլ Իսրայել պետությունն առաջին անգամ պատվիրակություն էր ուղարկել Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներին մասնակցելու։ Սակայն հանձնարարել էր, որ պատվիրակությունը գործածի «ազգային ողբերգություն» եւ ոչ թե «ցեղասպանություն» եզրույթը։ Իսրայելի՝ մինչեւ վերջերս ունեցած դիրքորոշումը հասկանալի էր։ Նախ՝ Թուրքիայի հետ կային լավ հարաբերություններ, եւ ապա նաեւ՝ Իսրայելն Ադրբեջանի հետ ուներ շատ ջերմ հարաբերություններ։ Եվ, ի վերջո, Իսրայելը հրեական Հոլոքոստը դիտարկում է որպես եզակի պատմական ողբերգություն։ Դրա համար էլ այլ ցեղասպանությունների հարցում Թել Ավիվը միշտ ծայրահեղ զգուշավոր է եղել։ Այժմ, սակայն, իսրայելա-թուրքական հարաբերությունները չափազանց լարված են։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Անկարան դարձել է Իսրայելի՝ Գազայում իրականացրած գործողությունների ամենախիստ ու հետեւողական քննադատներից մեկը։ Էրդողանը պաղեստինցիների նկատմամբ իսրայելցիների գործողություններն անվանել է ցեղասպանություն։ Թուրքիան դադարեցրել է առեւտրային հարաբերություններն Իսրայելի հետ, հայց է ներկայացրել Իսրայելի դեմ՝ ՀԱՀ գործողությունների հետ կապված ՄԱԿ միջազգային դատարանում մասնակցություն ունենալու համար։ Այս քայլով Իսրայելը ոչ միայն Թուրքիային է «բան հասկացնում», նաեւ՝ Միացյալ Նահանգներին է ազդակներ ուղարկում, որ իրեն դուր չի գալիս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ռազմատեխնիկական բաղադրիչի ամրապնդումը։ Թեեւ, որոշակիորեն նաեւ բարոյական հարց էլ կա։ Հոլոքոստից հետո ստեղծված հրեական պետությունը, մեծ հաշվով, բարոյական պարտք ունի՝ ճանաչելու այլ ցեղասպանությունները՝ կարծում է Մարկեդոնովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհեր ու վիրավորներ կան

Զոհեր ու վիրավորներ կան Thu, 02 Jul 2026 17:30:04 +0400 Դամասկոսի Ան-Նասր փողոցի սրճարաններից մեկում…

8 րոպե ago

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը Thu, 02 Jul 2026 17:15:06 +0400 Օրեցօր ավելի եմ համոզվում,…

23 րոպե ago

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը Thu, 02 Jul 2026 17:11:46 +0400 Հաստատում եմ…

27 րոպե ago

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ»

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ» Thu, 02 Jul 2026 17:00:13 +0400 Bloomberg պարբերականը…

38 րոպե ago

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը Thu, 02 Jul 2026 16:45:00 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

53 րոպե ago

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել Thu, 02 Jul 2026…

1 ժամ ago