Ռուս դիզայների բնակարանները կվաճառվեն աճուրդով
Wed, 01 Jul 2026 20:30:16 +0400

Ռուս բլոգեր ու դիզայներ Արտեմի Լեբեդեւի՝ Կիեւում ունեցած զույգ բնակարանները կվաճառվի աճուրդով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Պետական ունեցվածքի կառավարման հիմնադրամը։ Վերջինս էլ հանդիսանում է աճուրդի կազմակերպիչը։ Համաձայն հայտարարության, աճուրդի դրված ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է 29,2 միլիոն գրիվեն։ Բնակարանները գտնվում են Շեւչենկոյի եւ Գոլոսեեւսկու շրջաններում։ Դիզայները 22 թվականից գտնվում է սանկցիաների տակ՝ Ուկրաինայում։ 23 թվականին Գերագույն հակակոռուպցիոն դատարանը նրա ունեցվածքը բռնագանձել է պետության օգտին։ Ունեցվածքի մեջ նաեւ Կիեւի կենտրոնում գտնվող երկու բնակարաններն են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր