Կարկտահարությունից 12 օր է անցել, վնասները դեռ ճշտում են
Wed, 01 Jul 2026 20:45:53 +0400

Հունիսի 19-20-ին ուժեղ կարկուտը մեծ վնասներ պատճառեց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ջուջևան գյուղերի այգիներին, բանջարանոցներին, խոտհարքներին ցանքերին, առանձնատներին և տներին կից շինությունների տանիքներին, ինչպես նաեւ դրսում կայանած ավտոմեքենաներին։
Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ հունիսի 19-ից 20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասների չափերը համայնքային հանձնաժողովների կողմից դեռ ճշտվում են: Մինչդեռ տարերային աղետից 12 օր է անցել։
Համայնքային հանձնաժողովները դեռ ճշտում են եւ հաշվարկում կարկտահարության պատճառած վնասները: Սակայն պարզ չէ` կառավարության կողմից կարկտահարությունից տուժածներին որևէ օգնություն լինելո՞ւ է, թե ոչ։ Վերջին տարիներին կառավարության կողմից կարկտից տուժածներին աջակցություն չի եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր