Կարկտահարությունից 12 օր է անցել, վնասները դեռ ճշտում են

Կարկտահարությունից 12 օր է անցել, վնասները դեռ ճշտում են

Wed, 01 Jul 2026 20:45:53 +0400


Հունիսի 19-20-ին ուժեղ կարկուտը մեծ վնասներ պատճառեց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ջուջևան գյուղերի այգիներին, բանջարանոցներին, խոտհարքներին ցանքերին, առանձնատներին և տներին կից շինությունների տանիքներին, ինչպես նաեւ դրսում կայանած ավտոմեքենաներին։

Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ հունիսի 19-ից 20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասների չափերը համայնքային հանձնաժողովների կողմից դեռ ճշտվում են: Մինչդեռ տարերային աղետից 12 օր է անցել։

Համայնքային հանձնաժողովները դեռ ճշտում են եւ հաշվարկում կարկտահարության պատճառած վնասները: Սակայն պարզ չէ` կառավարության կողմից կարկտահարությունից տուժածներին որևէ օգնություն լինելո՞ւ է, թե ոչ։ Վերջին տարիներին կառավարության կողմից կարկտից տուժածներին աջակցություն չի եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում» Wed, 21 Oct 2026 17:15:19 +0400 2018-ին օխլոկրատիկ ընդվզումով…

14 րոպե ago

Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի որդու հետ

Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի որդու հետ Wed, 21 Oct 2026 17:05:22 +0400 Պրոդյուսեր…

24 րոպե ago

Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց առաջ խաղաղության պայմանագիր չեն կնքելու

Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց առաջ խաղաղության պայմանագիր չեն կնքելու Wed, 21 Oct 2026 17:00:52 +0400 Latest…

28 րոպե ago

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Wed, 21 Oct 2026 17:00:40 +0400 Վրաստանի վարչապետի՝…

28 րոպե ago

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով Wed, 21 Oct 2026…

36 րոպե ago

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին Wed, 21 Oct 2026 16:45:39 +0400 Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ,…

44 րոպե ago