«Կղզի»․ զղջման ու ապաշխարության էկրանավորում

«Կղզի»․ զղջման ու ապաշխարության էկրանավորում

Wed, 01 Jul 2026 21:00:41 +0400


Պավել Լունգինի «Կղզի» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 2006 թվականին, մասնագետների գնահատմամբ՝ այն ժապավենն է, որը ժամանակակից լեզվով ներկայացնում է, թե ինչ են քրիստոնեական զղջումն ու ապաշխարությունը, ինչ է բարոյական ընտրությունը՝ հոգեւոր-քրիստոնեական ընկալմամբ։ Սա ռուսական կինոարվեստի այն գործերից է, որը չի կարելի ընկալել զուտ որպես գեղարվեստական ստեղծագործություն։ Սա կինոնկար է, որը ստիպում է մտածել, քննարկել, անդրադառնալ կյանքի եւ մարդու համար հավերժական հարցերին։ Երկու տասնամյակ է անցել կինոնկարի՝ էկրան բարձրանալուց, սակայն այն շարունակում է հետաքրքրել լսարանին, քննարկվել։ Ֆիլմը եզակի է նաեւ նրանով, որ ընդգծված կրոնական թեմատիկան ներկայացվել է այնքան լավ, որ լայն լսարանն այն ընդունել է։

Կինոնկարի առանցքում վանական հայր Անատոլիի պատմությունն է, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ մահվան սպառնալիքի տակ դավաճանություն է անում՝ կրակելով իր ծառայակից ընկերոջ վրա։ Այս դրվագը դառնում է նրա հետագա ողջ կյանքի ապաշխարության պատճառը։ Տասնամյակներ անց նա ապրում է հյուսիսային վանքերից մեկում, ունի պայծառատեսության եւ բժշկության շնորհ, սակայն շարունակում է մնալ սեփական անցյալի գերին։ Նրա ճանապարհը սրբի ճանապարհ չէ, այլ սեփական մեղքի ամենօրյա գիտակցման, զղջման ու ապաշխարանքի ծանր ուղի։ Կինոնկարի յուրահատկություններից մեկն այն է, որ արտաքին գործողությունների դրամատիզացիա, որպես այդպիսին, չկա։ Կոնֆլիկտը զարգանում է առաջին հերթին գլխավոր հերոսի ներսում։ Արտաքին գործողությունները շատ պարզ են․ ուխտավորներ են գալիս վանք, շփվում են վանականների հետ, վանքն ապրում է իր առօրյա կյանքով։ Ու այդ ամենի մեջ էլ հայր Անատոլիի ներքին պայքարն է։ Կինոնկարի հիմնական ասելիքներից մեկը զզջման ու ապաշխարանքի քրիստոնեական ընկալումներն են։ Ժամանակակից ընկալմամբ՝ դա էմոցիոնալ ակտ է՝ բարոյական ափսոսանք։ «Կղզում» դա դառնում է գոյաբանություն, գլխավոր հերոսի համար՝ կենսակերպ։ Հայր Անատոլին իրեն արժանի չի համարում ներման, չնայած հոգեւոր շնորհներ ունի։ Նա իրեն աններելի մեղավոր է համարում։ Ու այստեղ հարցն այլ բնույթ է ընդունում, թե արդյոք մարդը կարո՞ղ է ազատվել իր մռայլ անցյալից, ու ե՞րբ է դա վրա հասնում։ Կարո՞ղ է արդյոք մարդը քավել անցյալում գործած մեղքը եւ ե՞րբ է հասկանում, որ ներման է արժանացել։ Կինոնկարում փոխանցված «մեսիջները» առանձնահատուկ «հմայք» են ստանում ընդհանուր մթնոլորտի պատկերմամբ՝ վանական միջավայր, խիստ բնություն եւ այլն։ Վանքը յուրահատուկ վայր է, որտեղ տիրում են հոգեւոր ազատություն, Աստծո հետ հաղորդակցությունը, որտեղ վերանում են սոցիալական բոլոր անհավասարությունները, ու առօրյա թոհուբոհը հասանելի չէ։

Այսօր, երբ մարդիկ սովորել են ապրել արագության մեջ, ու նույնիսկ զգացմունքները, հույզերն ու ապրումներն են ենթարկվում այդ արագ տեմպին, «Կղզին», որտեղ թվում է, թե ժամանակը կանգ է առել, եւ վանքի տարածքը վեր է ժամանակից, պահպանում է իր արժեքը, շնորհիվ այն փիլիսոփայական-կրոնական բովանդակության, որը դրվել է ֆիլմում՝ գեղարվեստական, ռեժիսորական, սցենարական կամ այլ «գրավչություններից» բացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

19 րոպե ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

24 րոպե ago

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը Mon, 09 Nov 2026…

30 րոպե ago

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին Mon, 09 Nov 2026 22:47:58 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

36 րոպե ago

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան Mon, 09 Nov 2026 22:43:01 +0400 Արամ Մելիքյանը…

41 րոպե ago

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

43 րոպե ago