Թոշակների բարձրացումն ու նպաստներից զրկելը քաղաքական կոռուպցիայի դրսեւորում է

Թոշակների բարձրացումն ու նպաստներից զրկելը քաղաքական կոռուպցիայի դրսեւորում է

Wed, 01 Jul 2026 21:15:14 +0400


Հայաստանում փոխել են ընտանիքների անապահովության գնահատման կարգը։ «Փարոս» անունով հայտնի նախկին համակարգը, որը գործում էր 90-ականներին և հետագայում քանիցս փոփոխություններ է կրել, հիմա էլ փոխարինվում է նոր՝ դրա թվային մոդելով։ 2025 թվականի մարտի 17-ից գնահատման նոր համակարգը փորձնական (պիլոտային) եղանակով գործարկվել է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Այդ համակարգի համաձայն` այն ընտանիքները, որոնք կդիմեն նպաստ ստանալու համար, պետք է համապատասխանեն մի շարք նոր ու անհասկանալի պահանջների, ինչի արդյունքում շատ նպաստառուներ դուրս են մնում համակարգից եւ զրկվում նպաստից:

Իսկ 2026-ի հուլիսի 1-ից ողջ Հայաստանում ներդրվեց անապահովության գնահատման նոր համակարգը։ Որոշումը կառավարությունն ընդունել էր դեռեւս 2025 թվականին, հավանաբար` այն ժամանակ արդեն նկատի են ունեցել 26-ի հունիսի 7-ի ընտրությունները եւ այնպես են արել, որ նպաստներից զրկվելու մասին մարդիկ իմանան ընտրություններից հետո` երբ 10 հազար դրամ թոշակով ու անվճար դեղերով գայթակղված կգնան եւ ՔՊ-ին ձայն կտան: Իսկ հունիսի 7-ից հետո «թեկուզ ջրհեղեղ»: Հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշմամբ՝ նոր համակարգը հուլիսի 1-ից ներդրվել է հանրապետության ողջ տարածքում։ Մեծ թվով անապահով ընտանիքներ արդեն տեղեկացել են, որ զրկվել են պետական աջակցությունից, որը նրանց համար էական էր: Մեզ ասացին, որ նպաստառուների մոտ 70 տոկոսը զրկվելու է նպաստից, քանի որ նոր սահմանված պահանջներին շատ քիչ ընտանիքներ են համապատասխանում:

Զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը երեք ամիս առաջ խիստ մտահոգություններ էր բեմականացնում թոշակառուների, անապահով ընտանիքների մասին, ասում էր` պեռաշկի ուտողները պետք է ընտրեն պեռաշկի ուտողին, կարտոֆիլ ուտողները` կարտոֆիլ ուտողին եւ ցուցադրաբար պեռաշկի ու կարտոֆիլ էր ուտում: Հիմա պարզվեց` ինքը մեկուկես միլիոն աշխատավարձ է ստանում, իսկ պեռաշկի ուտողների 35 հազար նպաստը կրճատում է, որ իր թիմակիցներին ավելի շատ պարգեւավճար տա:

Ինչպե՞ս է ստացվում, որ օրեցօր աղքատացող Հայաստանում այլևս չկան կարիքավոր ընտանիքներ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ նպաստառուների թիվը նվազեցնելն ինքնին կոռուպցիա չէ, սակայն թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ, և ընտրություններից ընդամենը երեք շաբաթ անց մարդկանց նպաստներից զրկելը խնդիր է. «Այստեղ կարելի է տեսնել կոռուպցիա, եթե նպաստառուներին ընտրելիս նկատվի կամայականության դրսևորում, սակայն թոշակների բարձրացումը, ապա այդ ամենի ֆոնին մարդկանց նպաստից զրկելը ինստիտուցիոնալիզացված քաղաքական կոռուպցիա է, թեպետ ես որպես թոշակառու պետք է որ գոհ մնայի, սակայն` ոչ: Ի դեպ` այստեղ բուն խնդիրը հենց այն է, որ այս ամենի ֆոնին մի քանի ամիս առաջ բարձրացրին թոշակները, և հիմա մարդկանց նպաստից զրկելը գուցե թոշակների բարձրացման հետևանքն է, բայց ավելի հստակ պնդումների համար որոշակի հետազոտություններ են հարկավոր: Պատճառահետևանքային որոշակի կապ ես տեսնում եմ, եթե հնարավոր լինի դրանում ավելի խորանալ, ապա իրավիճակը ավելի հստակ կդառնա: Առաջներում նպաստ ստանալու համար նաև կաշառք էին տալիս, արդյո՞ք այս նոր երևույթը կարող է այն վերացնելու փոխարեն խթանել, թե՞ ոչ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

10 րոպե ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

15 րոպե ago

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը Mon, 09 Nov 2026…

22 րոպե ago

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին Mon, 09 Nov 2026 22:47:58 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

27 րոպե ago

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան Mon, 09 Nov 2026 22:43:01 +0400 Արամ Մելիքյանը…

32 րոպե ago

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

35 րոպե ago