Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ

ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ

Thu, 02 Jul 2026 14:58:57 +0400


ՔՊ-Ն ԻՆՁ ՀՌՉԱԿԵԼ Է ՁԱՅՆԱԶՈՒՐԿ

2018-ին մեքենաներով, ինքնաթիռներով, գնացքներով ու ոտքով եկողները հեղաշրջում անելու, Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունք ունեի՞ն, իսկ աշխատանքի, ընտանեկան, ուսման բերումով ժամանակավորապես Հայրենիքում չբնակվողները զրկվում են ակտիվ ընտրական իրավունքի՞ց։

Ես էլ եմ ժամանակավորապես ապրում արտասահմանում (կա 3 տարվա աշխատանքային պայմանագիր)։ Հայաստանն իմ Հայրենիքն է։ Այստեղ եմ ծնվել, կրթություն ստացել, աշխատել, գործել, երեխաներս այստեղ են ծնվել։

Ծնողներս Սովետական Հայաստանում են ծնվել, նրանց ծնողները` Ռուսական կայսրությունում։ Նրանք հանգչում են մեր ընտանեկան գերեզմանատանը։ Եվ ՔՊ-ն ինձ ճանաչում է «ձայնազուրկ»:

Բոլշևիկներն էլ էին ՔՊ-ի նման անում` դասակարգային, սոցիալական ծագման, եկեղեցու, նախկին իշխանության հետ ունեցած կապի պատճառով։

Բոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից» և ապահովել մեկ կուսակցության անսահման տիրապետությունը։

ՔՊ-ականները բոլշևիկներից էլ վերան են, որովհետև նրանք խտրական քաղաքականություն էին վարում մեկ դար առաջ և հետամնաց մի երկրում, իսկ սրանք` իրավունքի գերակայության և տեղեկատվական դարաշրջանում։

ՔՊ-ի ամեն ձեռնարկ հանցավոր արարք է։

Արա Սահակյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով