Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել
Thu, 02 Jul 2026 18:40:24 +0400

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Դատախազությունից։
Դատախազության փոխանցմամբ` նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։
Նշենք, որ Արտյոմը եւ Արամը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր