Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Վերջնաժամկետը կխախտեն

Վերջնաժամկետը կխախտեն

Thu, 02 Jul 2026 18:30:29 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որեւէ խնդիր չի տեսնում Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի երկարաձգման համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը մի քանի հանդիպումներ է անցկացրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի եւ Գլխավոր շտաբների Միացյալ Կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ, որոնց ընթացքում նաեւ քննարկել է Թեհրանի դեմ ռազմական գործողությունների վերականգնման հնարավորությունները։ Քննարկումներից հետո՝ նախագահ Թրամփը եկել է այն եզրակացության, որ նոր ծավալուն ռազմարշավն ընդդեմ Իսլամական Հանրապետության, կարող է խափանել դիվանագիտական պրոցեսը եւ նվազեցնել Իրանի միջուկային ծրագրի կասեցման հնարավորությունները։ Նա նաեւ ասել է, որ խնդիր չի տեսնում, եթե բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվեն օգոստոսի 18-ից հետո, որը բանակցային 60-օրյա մարաթոնի վերջնաժամկետ է սահմանված, ըստ կնքված ամերիկա-իրանական հուշագրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում Mon, 09 Nov 2026 …