Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Բոլորի հետ, բացի Իրանից․ Թրամփն հերթական վերջնագիրը

Բոլորի հետ, բացի Իրանից․ Թրամփն հերթական վերջնագիրը

Sun, 04 Oct 2026 12:00:44 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարևոր է լավ հարաբերություններ պահպանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, քանի որ Փհենյանը միջուկային զենք ունի։

Նա այս հայտարարությունն արել է Օհայոյում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալությունը։

«Ես լավ եմ հասկանում Կիմ Չեն Ընին։ Երբ մեկը 112 միջուկային հրթիռ ունի, կարևոր է նրա հետ լավ լինել», – ասել է ԱՄՆ նախագահը Օհայոյում ունեցած ելույթի ժամանակ։

Օգոստոսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան 57 միավոր միջուկային զենք ունի։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է լավ հարաբերությունների կարևորությունը միջուկային զենք ունեցող այլ պետությունների առաջնորդների հետ։

«Նախագահ Սի Ծինփինը հենց նոր մեկնեց», – ասել է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի առաջնորդի ԱՄՆ կատարած պետական ​​այցին։

«Մի՞թե լավ չէ լավ հարաբերություններ ունենալ վիթխարի երկրների, միջուկային պետությունների առաջնորդների հետ։ Մի՞թե հիանալի չէ լավ հարաբերություններ ունենալ», – հարցրել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը հավելել է. «Կա տարբերություն։ Իրանը երբեք միջուկային մարտագլխիկով հրթիռ չի ունենա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով