Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանում լուրջ աղետ է

Ադրբեջանում լուրջ աղետ է

Wed, 05 Aug 2026 17:30:21 +0400


Ադրբեջանում ջրի պակասը ներկայումս դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Ադրբեջանում ներկայացուցիչ Նասար Հայաթը։

Նրա խոսքով՝ համաշխարհային քաղցրահամ ջրերի պաշարների մոտ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։

«Ջրի պակասը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր Ադրբեջանում։ Ադրբեջանը բոլոր գետերի համար հոսանքն ի վար է։

Ադրբեջանի քաղցրահամ ջրերի մեծ մասը գալիս է հարևան երկրներից հոսող գետերից։ Հետևաբար, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ջուրը։

Առանց ջրային ռեսուրսների անհնար է արտադրել անհրաժեշտ սնունդը։ Մենք պետք է խուսափենք չափազանց ոռոգումից և չպետք է թույլ տանք, որ ջուրը գոլորշիանա արևի տակ», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ․ Ֆրանսիացի քաոս է

Բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ․ Ֆրանսիացի քաոս է Thu, …