Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Եթե արդեն թեկնածուներ են առաջադրում, նշանակում է` գիտեն ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու

Եթե արդեն թեկնածուներ են առաջադրում, նշանակում է` գիտեն ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու

Thu, 02 Jul 2026 22:15:17 +0400


«Քաղաքացիական պայմանագիր»-ը Ազգային ժողովի ղեկավար կազմի թեկնածուների ընտրությունը կատարում է կուսակցության վարչության փակ նիստերում։ Մասնավորապես, հենց այդ ձևաչափով են որոշվել Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար իշխող քաղաքական ուժի թեկնածուները։ Փորձեցինք պարզել, թե նախկինում ինչպիսի ընթացակարգ էր գործում Հանրապետական կուսակցության իշխանավարման տարիներին։

«Հրապարակը» դիմեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես էին Հանրապետական կուսակցությունում կայացվում Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ որոշումները։ Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ որոշումները նույնպե՞ս ընդունվում էին կուսակցական փակ նիստերի ընթացքում, թե՞ կիրառվում էր այլ մեխանիզմ կամ որոշումների կայացման այլ ձևաչափ էր գործում:

Նիկոյանը, մեզ հետ զրույցում, խոսելով թեմայի մասին, նկատեց. «Բոլոր նման որոշումները, որոնք կապված են Ազգային ժողովի ընտրությունների հետ, և ոչ միայն, նախապես քննարկվում էր կուսակցության բարձրագույն կառավարման մարմնում, այնուհետև` խմբակցությունում, հետո նոր Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Բնական է, որ կուսակցական բոլոր օղակների համաձայնությունը ստանալուց հետո նոր միայն պետք է որոշումը ներկայացվեր ԱԺ, քննարկվեր այն և այլն, սակայն բոլորի համաձայնությունը պետք է լիներ: Կուսակցական որոշակի օղակներ առնչություններ ունեին ընտրությունների հետ, սակայն կային պաշտոններ, որոնք քննարկվում էին նաև ՀՀԿ խորհրդում, ԳՄ-ում և այլն, սակայն խնդիրն այսօր հետևյալում է, ես չեմ հիշում այսպիսի դեպք, երբ հասարակությունը կասկածի տակ առներ քվեարկության արդյունքները, և քաղաքական յոթ ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկեին Սահմանադրական դատարանում, իսկ իշխող կուսակցությունը նման որոշումներ կայացներ` կուսակցության նիստերում: Եթե արդեն թեկնածուներ են առաջադրում, նշանակում է` արդեն գիտեն ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու, ինչպես, օրինակ, ընտրություններին հաջորդող գիշերը Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին, այն պարագայում, երբ տեղամասերի մեծ մասում հաշվարկը չէր ավարտվել, դա էլ փաստեց, որ նրանք գիտեին, թե ինչ է անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Խնդիրը կարծում եմ հենց այստեղ է: Ինչ վերաբերում է թեկնածուների ընտրությանն, ապա, օրինակ, իմ թեկնածությունը որոշվել է կուսակցության գործադիր մարմնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը Thu, 02 Jul 2026 17:45:26 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով