«Հրապարակ»․ 13 հազարով այս տարի քիչ են եղել

«Հրապարակ»․ 13 հազարով այս տարի քիչ են եղել

Fri, 03 Jul 2026 08:00:42 +0400


Ալխաս Ղազարյանն ու Արուսյակ Մանավազյանն օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից կզրկեն, եթե նրանք վերջին 6 ամսում Հայաստանում չեն եղել: Հիմնավորումն այն է, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները գալիս եւ քվեարկում են ընդդիմադիրների օգտին:

Մենք փորձեցինք պարզել, թե հունիսի 7-ի շեմին քանի մարդ է ժամանել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից պարզեցինք, որ 2026 թ․ մայիսի 1-ից մինչեւ հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարի ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։

Տարբերությունը եղել է 13 հազար 390 քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։ Պարզվում է` 2025 թ․ մայիսին եւ հունիսի առաջին 4 օրերին օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 քաղաքացի։

Մեր աղբյուրն ասաց, որ միայն «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայանների անցակետերով են 2026-ին Հայաստան ժամանել 2 հազար 571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025-ին։ Նախորդ տարի այդ թիվը 79 հազար 670 էր, այս տարի՝ 82 հազար 241 քաղաքացի, սակայն դրանից ընդհանուր ժամանողների թվերը չեն փոխվում: Այժմ հարց՝ ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը Fri, 06 Nov 2026 10:09:47 +0400 Բոլորին…

12 րոպե ago

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում Fri, 06 Nov 2026 10:00:36 +0400 Թուրքիայի խորհրդարանում ֆինանսների նախարարության 2027թ.…

21 րոպե ago

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է Fri, 06 Nov 2026…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է Fri, 06…

36 րոպե ago

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին Fri, 06 Nov 2026 09:30:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

51 րոպե ago

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար Fri, 06 Nov 2026 09:23:37 +0400…

58 րոպե ago