«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

Fri, 03 Jul 2026 08:05:39 +0400


Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:

Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք` նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում` թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի` որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին` ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դիմորդները չեն կարողանում բողոքարկել․ ԳԹԿ-ն վերջնաժամկետը երկարաձգել է

Դիմորդները չեն կարողանում բողոքարկել․ ԳԹԿ-ն վերջնաժամկետը երկարաձգել է Sat, 04 Jul 2026 17:15:41 +0400 «Հրապարակ»-ի…

12 րոպե ago

Երբ կհրապարակվի ՍԴ որոշումը

Երբ կհրապարակվի ՍԴ որոշումը Sat, 04 Jul 2026 17:10:33 +0400 Այսօր, ժամը 17.55-ին կհրապարակվի Սահմանադրական…

17 րոպե ago

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել Sat, 04 Jul 2026 17:00:47 +0400 Վերջին օրերին Մոսկվայի մարզի…

27 րոպե ago

Ինչով է եկել և ինչով է հեռանում Հակոբ Արշակյանը

Ինչով է եկել և ինչով է հեռանում Հակոբ Արշակյանը Sat, 04 Jul 2026 16:45:07 +0400…

42 րոպե ago

Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը

Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը Sat, 04 Jul 2026…

57 րոպե ago

Չգիտե՞ն, թե՞ չեն ուզում ասել, թե քանի դպրոց է փակվում Տավուշում

Չգիտե՞ն, թե՞ չեն ուզում ասել, թե քանի դպրոց է փակվում Տավուշում Sat, 04 Jul 2026…

1 ժամ ago