Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

Fri, 03 Jul 2026 08:05:39 +0400


Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:

Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք` նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում` թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի` որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին` ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրինա Յոլյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու․ մանրամասներ

Իրինա Յոլյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու․ մանրամասներ Wed, 26 Aug 2026 12:42:24 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը …