«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում

«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում

Fri, 03 Jul 2026 08:10:40 +0400


ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում: Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին: Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ են առգրավել իրավապահները Սիմոնյանի բնակարանից

Ինչ են առգրավել իրավապահները Սիմոնյանի բնակարանից Thu, 25 Jun 2026 15:20:47 +0400 Ինչպես տեղեկացրել էինք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով