«Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում

«Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում

Fri, 03 Jul 2026 08:15:32 +0400


Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները, հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը` «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից, եւ ոմն Արտակ Մկրտչյան։

Այսօրվա ընտրությունից հաշված օրեր առաջ պարզվում է՝ Հանրայինը կանչել է Լուսինե Հակոբյանին եւ հարցազրույց վարել, որում թեկնածուն չի շրջանցել նաեւ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի թեման։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, վրդովմունք է առաջացրել ոչ միայն նրա մրցակիցների շրջանում, որոնք կարծում են, որ այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել իրենց համար, այլեւ՝ հանձնաժողովի անդամներին ընտրող անկախ դատավորների շրջանում։

Մեզ ասացին, որ այս փաստը, ըստ էության, մեսիջ է դատավորներին, թե ում է տեսնում Փաշինյանն այդ հանձնաժողովի թափուր տեղերից մեկում։ Ակնհայտ է, որ դատական համակարգը կառավարելու, յուրայիններին ամեն տեղ խցկելու փորձեր են արվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին

Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին Tue, 30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով