Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Fri, 19 Jun 2026 23:15:11 +0400


Ադրբեջանական Haqqin.az-ը խիստ մտահոգված է Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներից: Ու թեև ընտրություններից արդեն երկու շաբաթ է անցել, Ալիևի օրակարգը սպասարկող լրատվամիջոցը չի դադարում մտահոգություն հայտնել այն առիթով, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կարող են չեղյալ համարվել: Չնայած այն բանի, որ Վահագն Հովակիմյանի ղեկավարած ԿԸՀ-ն արեց ամեն հնարավոր բան, որպեսզի ՔՊ-ն առաջին տեղում հայտնվի, և անգամ ԲՀԿ-ի 60 հազար քվեն գողացավ, միևնույն է Haqqin.az-ը խիստ մտահոգ է:

Ադրբեջանական կայքը գրում է. «Հայաստանի մի քանի քաղաքական ուժեր դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Մենք խնդրում ենք Սահմանադրական դատարանին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ մենք խորը մտահոգություններ և կասկածներ ունենք այս ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների լեգիտիմության վերաբերյալ»», – լրագրողներին ասել է «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը։ «Նմանատիպ հայտարարություններ են ներկայացրել նաև Հայաստանի հինգ քաղաքական ուժեր։ Բացի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ից, նման գանգատ են ներկայացրել նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը, ինչպես նաև գործարար Գարիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը։ Հունիսի 7-ին Հայաստանում կայացած ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 18 քաղաքական ուժ»:

Կայքը գրում է, որ եթե ընդդիմադիր ուժերը հաջողության հասնեն, ապա նրանց ռևանշիստական գաղափարները կազդեն «խաղաղության» օրակարգի վրա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու Fri, …