Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բա՞րձր են․ ահազանգ

Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բա՞րձր են․ ահազանգ

Fri, 03 Jul 2026 09:30:19 +0400


Գնահատականները ավելի բարձր են ադրբեջանական բուհերում, արդյունքները` հայկականներում։ Այսպես կարելի է բնութագրել QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքները (այսինքն՝ 2026/27 ուսումնական տարվա համար)։

QS World University Rankings-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենահեղինակավոր համաշխարհային վարկանիշներից մեկն է, որը ամեն տարի հրապարակում է բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը` սկսած 2004 թվականից: Այն գնահատում է աշխարհի լավագույն համալսարանները՝ հիմնվելով այնպիսի հիմնական չափանիշների վրա, ինչպիսիք են ակադեմիական հեղինակությունը, ուսանող-դասախոս հարաբերակցությունը, գիտական ​​հղումների քանակը և շրջանավարտների աշխատանքի տեղավորվելու մակարդակը։

Վարկանիշի լավագույն 1000 բուհերի ցանկում են հայտնվել ադրբեջանական 6 բուհեր (ամենաբարձր հորիզոնականը՝ 565-րդ տեղը, զբաղեցրել է Բաքվի պետական ​​համալսարանը): Հայկական բուհեր լավագույն 1000-ում չկան, իսկ ընդհանուր վարկանիշում (1504 բուհերից բաղկացած) Հայաստանից ներկայացված է Երևանի պետական ​​համալսարանը 1001-ից 1200-րդ խմբի մեջ։

Այնուամենայնիվ, ադրբեջանական բուհերը հիմնականում գերազանցում են իրենց ցուցանիշներով հայկական բուհերին ոչ թե գիտական ​​արդյունքներով (հետազոտությունների ծավալով և որակով), այլ այն ցուցանիշներով, որոնք հաշվարկների և վերլուծության չեն ենթարկվում։ Այդպիսի ցուցանիշներից մեկը բուհի «ակադեմիական հեղինակությունն» է, որը հիմնված է միջազգային փորձագետների հարցման վրա: Հարցումներում փորձագետներին խնդրում են կարծիք հայտնել ինչպես այս կամ այն բուհի հետազոտական ​​աշխատանքի, այնպես էլ «ընդհանուր առմամբ կրթական ոլորտի և հասարակության վրա դրա ռազմավարական ազդեցության» վերաբերյալ: Որքան էլ զարմանալի է, QS վարկանիշում այդ բաղադրիչին ավելի մեծ նշանակություն է տրվում (30%), քան բուհի հետազոտությունների ծավալին և որակին (20%):

Ինչո՞ւ է դա կարևոր։ Որովհետև գիտական ​​հոդվածների վարկանիշով (այսինքն՝ այլ գիտական ​​աշխատանքներում դրանց մեջբերման մակարդակով) ԵՊՀ-ն գերազանցում է 1000 լավագույնների ցանկում ընդգրկված 6 ադրբեջանական բուհերից 5-ին (այդ թվում` Բաքվի պետական ​​համալսարանին, որը մոտավորապես 500 դիրքով առաջ է ԵՊՀ-ից)։ Նմանատիպ ցուցանիշ (1.8) ունի միայն Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն» Fri, 25 Sep 2026 14:46:32 …