Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

Ռոնալդուն հեռանու՞մ է. քրոջ հայտարարությունը

Ռոնալդուն հեռանու՞մ է. քրոջ հայտարարությունը

Fri, 03 Jul 2026 12:50:23 +0400


Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, անդրադարձել է պորտուգալացի աստղի ապագային՝ նշելով, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը, հավանաբար, կլինի նրա վերջին խոշոր մրցաշարը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Ընթացող Աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա Կատյա Ավեյրուն նշել է, որ ֆուտբոլասերի համար պետք է գնահատել այն պահերը, որոնք դեռ հնարավոր է ապրել Ռոնալդուի հետ։ Նրա խոսքով՝ հրաժեշտի օրը դեռ չի եկել, սակայն այն արդեն մոտ է, և իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Աշխարհի առաջնությունը կարող է դառնալ ֆուտբոլիստի վերջին ելույթը ազգային թիմի կազմում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է միայն հավաքականին, ոչ թե Ռոնալդուի ակումբային կարիերային։

Կատյա Ավեյրուն նաև նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի համար չափազանց դժվար կլինի գտնել Ռոնալդուին համարժեք փոխարինող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին Mon, 20 Jul 2026 19:00:29 +0400 Ռուս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով