«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են

«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են

Fri, 03 Jul 2026 12:45:37 +0400


Հունիսի 15-ին հարցում եմ արել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Ապրիլի 26-ին ատեստացիայի լրացուցիչ փուլ է անցկացվել հանրակրթական դպրոցների այն ուսուցիչների մասնակցությամբ, ովքեր նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք են ունեցել ատեստավորումից։ Լրացուցիչ այդ ատեստացիան կամավո՞ր, թե՞ պարտադիր է եղել նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք ունեցած ուսուցիչների համար։ Քանի՞ ուսուցիչ է մասնակցել այս փուլին, քանի՞սն է դրական արդյունք ունեցել, բացասական արդյունք ունեցածները շարունակելո՞ւ են աշխատել հանրակրթական դպրոցներում»։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է․ «Հաշվի առնելով կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի մասնագիտական աճին նպաստելու գործընթացի կարեւորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսել է 2026 թ. ապրիլի 25-ին շուրջ 200 ուսուցչի համար կազմակերպել կամավոր ատեստավորման գործընթաց՝ որպես լրացուցիչ փուլ այն ուսուցիչների համար, որոնք երկու անգամ (2024 եւ 2025 թթ.) չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը կամ ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել եւ զրկվում են տվյալ առարկայի դասավանդման իրավունքից, իսկ միայն տվյալ առարկան դասավանդելու դեպքում ենթակա են ազատման»:

Նախարարի տեղակալը չի պատասխանել հարցին, թե շուրջ 200 ուսուցչից վերաատեստավորման այդ փուլում քանիսը 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել։ Կարող եմ ենթադրել, որ վերաատեստավորումից «կտրվածների» թիվը շատ մեծ է, ուստի չեն ուզում այն հանրայնացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել Sun, 06 Sep 2026 15:00:44 +0400…

21 րոպե ago

Խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները դեպի ՌԴ․ ինչ է կատարվում

Խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները դեպի ՌԴ․ ինչ է կատարվում Sun, 06 Sep 2026 14:45:03…

36 րոպե ago

Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է

Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է Sun, 06 Sep 2026 14:30:26 +0400 Երևանյան դպրոցներում COP17…

51 րոպե ago

Պուտինը նոր որոշում է կայացրել

Պուտինը նոր որոշում է կայացրել Sun, 06 Sep 2026 14:15:48 +0400 Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Չինաստանի…

1 ժամ ago

Ռուս-ամերիկյան բանակցություններն անկեղծ էին եւ օգտակար․ Յուրի Ուշակով

Ռուս-ամերիկյան բանակցություններն անկեղծ էին եւ օգտակար․ Յուրի Ուշակով Sun, 06 Sep 2026 14:00:55 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը Sun, 06 Sep 2026…

2 ժամ ago