Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Կվերցնի մանդատը, թե ոչ

Կվերցնի մանդատը, թե ոչ

Fri, 03 Jul 2026 13:04:38 +0400


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու որոշմանը։

Քոչարյանը նշել է, որ ցավում է այդ որոշման համար՝ ընդգծելով, որ արտահերթ ընտրություններից հետո Սիմոնյանը, զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, պատշաճ կերպով իրականացրել է իր պարտականությունները և ապահովել խորհրդարանի օրակարգի բնականոն աշխատանքը։

Անդրադառնալով իր քաղաքական հետագա քայլերին՝ Քոչարյանը հայտնել է, որ պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։ Միաժամանակ նա չի բացառել, որ այլ առաջարկների դեպքում կարող է քննարկել հետագա անելիքները և ընտրել գործունեության համապատասխան ուղղությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գժի տե՞ղ եք դրել

Գժի տե՞ղ եք դրել Tue, 04 Aug 2026 12:59:21 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …