«Ես համաձայն չեմ, որ օդորակիչի ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա»

«Ես համաձայն չեմ, որ օդորակիչի ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա»

Fri, 03 Jul 2026 13:53:54 +0400


Գրել էինք, որ Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նրանք պահանջում են Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը՝ պնդելով, որ խարդախության գործերով բավարար առաջընթաց չի արձանագրվում։

«Քաղաքացիների գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների համապատասխան որոշում, ինչը պետք է նախաձեռնի հենց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։ Ես համաձայն չեմ, որ նա օդորակիչի հովության ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա»,- նշեց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

«Կիբեռհանցագործությունների գործերով զբաղվող իրավապահները մտնում են գրասենյակներ, գետնին են պառկեցնում ինչ–որ մարդկանց, նրանց մոտ հայտնաբերում են բավականին պատկառելի չափերի գումարներ, սակայն այդ ամենը չի տրվում խաբեության զոհերին, այլ ուղղվում է պետական բյուջե։ Մեր վերջին տեղեկություններով՝ մեկ դեպքով հայտնաբերվել է 30 միլիոն դրամ, դրանից առաջ՝ 670 միլիոն դրամ, սակայն այդ միջոցները տուժողներին չեն փոխանցվում»,- ասաց է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Wed, 22 Jul 2026 12:30:57 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով