Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Ռազմական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել ջրի վրա

Ռազմական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել ջրի վրա

Fri, 03 Jul 2026 17:30:54 +0400


Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Արաբական ծովում։ Անձնակազմի չորս անդամներից երեքը փրկվել են։ Մեկն անհետ կորել է։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան։ Ուղղաթիռը եղել է MH-60S Sea Hawk տեսակի, տեղակայման վայրը՝ USS George H.W. Bush (CVN 77) ավիակիր ռազմական հածանավ։ Զինվորականները հայտարարել են, որ միջադեպի հետ կապված թշնամական գործողության հետք չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել Fri, 25 Sep 2026 23:00:15 +0400 Ռուսական Ми-8 …