«Մաշան ու Արջը»․ որն է ռուսական հայտնի մուլտսերիալի հաջողության գաղտնիքը

«Մաշան ու Արջը»․ որն է ռուսական հայտնի մուլտսերիալի հաջողության գաղտնիքը

Fri, 03 Jul 2026 21:00:04 +0400


Վերջին մեկուկես-երկու տասնամյակների ռուսական իրականության ամենահաջողված անիմացիոն նախագծերից մեկը, անխոս, համարվում է «Մաշան ու Արջը» մուլտֆիլմը։ Այն սկսել է ցուցադրվել 2009 թվականից եւ կարողացել է հաղթահարել լեզվական ու մշակութային պատնեշները՝ դառնալով համաշխարհային մակարդակի մշակութային բրենդ։ Ցուցադրվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում։

Չափազանց ակտիվ ու կենսուրախ աղջնակ Մաշայի պատմությունը միայն մանկական զվարճալի պրոդուկտ չէ։ Այն ճանաչելի է ողջ աշխարհում, որը միավորում է մուլտսերիալներ, գրքեր, բջջային հավելվածներ, խաղալիքներ եւ լիցենզավորված այլ արտադրանք։ Եվ այս ամենի ֆոնին ամենաբնական հարցը հետեւյալն է՝ իսկ որն է «Մաշան ու Արջ»-ը մուլտի հաջողության գաղտնիքը։ Մասնագետներն ասում են, որ նախագծի աննախադեպ հաջողության առաջին պայմաններից մեկը սյուժեի, լեզվի եւ պատումի ունիվերսալությունն է։ Մուլտերի մեծ մասում կերպարները գործնականում երկար երկխոսություններ չեն ունենում, իսկ սյուժեն զարգանում է գործողությունների, դիմախաղի եւ վիզուալ հումորի վրա։ Դրա շնորհիվ էլ անիմացիոն ֆիլմը դառնում է «դյուրամարս» եւ սիրելի երեխաների կողմից՝ անկախ երկրից, մշակույթից ու լեզվից։

Փաստացի, Մաշայի եւ Արջի հարաբերությունները երեխայի ու մեծահասակի հարաբերությունների մետաֆորան է։ Արջը խորհրդանշում է փորձառությունը, պատասխանատվությունը, համբերատարությունը։ Մաշան հետաքրքրասիրության, անմիջականության եւ անվերջանալի մանկական էներգիայի խորհրդանիշն է։ Հենց այս հակադրությունն էլ դառնում է սյուժեի շարժիչ ուժը։ Մանկական հոգեբանության տեսանկյունից՝ Մաշան տիպիկ նախադպրոցական տարիքի երեխա է, որն ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը փորձի եւ սխալվելու մեթոդով։ Նա միշտ խախտում է կանոնները, տալիս է հարցեր, փորձարկում է եւ բախվում սեփական արարքների հետեւանքներին։ Մուլտֆիլմը կառուցված է այնպես, որ երեխան ինքնուրույն կարողանա դիտելով հանգել եզրակացությունների եւ դասեր քաղել։ Բացի այդ, սերիաները երկար ու ձանձրացնող չեն։ Անիմացիան վառ է, գունեղ ու եռաչափ։ Մոնտաժն արված է շատ դինամիկ։ Վիզուալ հումորին մեծ տեղ է տրված։ Երաժշտության ուղեկցումը շատ հաջող է եւ երեխաների համար ընկալելի։ Նախագիծը տեխնիկական մեծ վարպետությամբ է ստեղծվել, ինչը եւս կարեւոր է հաջողության համար։ Այս ամենի համադրությամբ՝ ունենք նախագիծ, որը չափազանց սիրված է երեխաների կողմից ու նույնիսկ սիրով է դիտվում մեծահասակների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը Tue, 17 Nov 2026 15:30:01 +0400…

11 րոպե ago

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել Tue, 17 Nov 2026 15:23:06 +0400 Ճապոնիան հայտնել է, որ…

18 րոպե ago

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․ Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400 Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն…

26 րոպե ago

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում Tue, 17 Nov 2026 14:41:53 +0400…

60 րոպե ago

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․ Tue, 17 Nov 2026 13:45:48 +0400 Պարզվում…

2 ժամ ago

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի Tue, 17 Nov 2026 13:30:16…

2 ժամ ago