Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է

Sat, 04 Jul 2026 12:00:34 +0400


Սանկտ Պետերբուրգը հուլիսի 4-ի առավոտյան ենթարկվել է զանգվածային հարձակման է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։ Գործող շտաբի առաջարկությունների համաձայն՝ ես խնդրում եմ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մնալ իրենց տներում և դուրս չգալ մինչև անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացումը», – գրել է նա։

Բեգլովը զգուշացրել է, որ քաղաքում կարող է խափանվել բջջային ինտերնետ կապը։

Նահանգապետը հետագայում հայտնել է, որ հարձակման ժամանակ հարված է հասցվել նավթային տերմինալին, սակայն տուժածներ չկան։

Միաժամանակ, ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Օդանավակայանի տվյալներով՝ 37 չվերթ հետաձգվել է, ևս 11-ը՝ չեղարկվել, իսկ 10 ինքնաթիռ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոշոր հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ մանրամասներ

Խոշոր հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ մանրամասներ Fri, 18 Sep 2026 14:00:30 +0400 Մոսկվայի վրա հարձակման փորձը …