Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Երեխաներին մի քանի տարի փակի տակ են պահել տան մեկ սենյակում

Երեխաներին մի քանի տարի փակի տակ են պահել տան մեկ սենյակում

Sat, 04 Jul 2026 22:00:23 +0400


ԱՄՆ Օհայո նահանգում ընտանիքի չորս անդամները ձերբակակալվել են՝ տան սենյակներից մեկում 16 երեխաների մի քանի տարի շարունակ հակասանիտարական պայմաններում բռնի պահելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Երեխաները դուրս են բերվել գյուղական հին տան տարածքից։ Երեխաները 1,5-18 տարեկանի սահմանում են գտնվում։ Նրանք օրվա մեծ մասն անցկացրել են փակի տակ՝ մեկ սենյակում, որտեղ ամենուր մարդու կենսագործունեության հետեւանքով առաջացած թափոններ են եղել։

Երեխաներին հայտնաբերել են այլ գործով ընթացող հետաքննության արդյունքում՝ Համդեն գյուղում, որը գտնվում է Օհայոյի աղքատ շրջաններից մեկում։ Երեխաներից յոթը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը տեղավորվել են տրավմատոլոգիական կենտրոններում՝ տեղափոխվելով սանավիացիայի ուղղաթիռով։ Ձերբակալվածներին ներկայացվել է մեղադրանք անչափահասների կյանքի եւ առողջությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Գործը սակայն մարդավաճառության հետ կապված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ւր են երեխեքդ, որ խալխի երեխեքին ես օգտագործում․․․

Ո՞ւր են երեխեքդ, որ խալխի երեխեքին ես օգտագործում․․․ Thu, 21 May 2026 20:45:31 +0400 Փաշինյանը …