Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

Sun, 05 Jul 2026 16:00:26 +0400


Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է հրադադար և Կոստյանտինովկայում զոհված զինծառայողների մարմինների հանձնման կազմակերպում։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական գործողություն իրականացնել Կոստյանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների տեղափոխման համար։

Հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն), ուկրաինական կողմին խնդրվում է դադարեցնել քաղաքի հրետակոծությունը։

Ուկրաինան պետք է ռուսական հրամանատարությանը տեղեկացնի մարմինների տեղափոխման վերաբերյալ իր որոշման մասին մինչև հուլիսի 5-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ն», – հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը «գրավել են Կոստյանտինովկան»։

Հետագայում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է ռուսական զորքերի կողմից Կոստյանտինովկայի գրավման մասին տեղեկությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400 Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով