Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Տառապում է» ուշադրության պակասից

«Տառապում է» ուշադրության պակասից

Tue, 16 Jun 2026 22:00:27 +0400


Ա․ Յա․ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր Նիկոլայ Ցիսկարիձեն ասել է, որ ինչպես ցանկացած մարդ, ինքն էլ օգտվում է գաջեթներից եւ հասկանում է, որ դրանցից օգտվելիս, ինչպես գրեթե բոլորի մոտ, իր մոտ էլ զարգանում է այսպես կոչված՝ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը։ Խոսելով երիտասարդության մասին՝ Ցիսկարիձեն ասել է, որ այն տարբեր է, ուրիշ է, քանի որ այլ են հիմա նաեւ ժամանակները։ Եւ այդպես է եղել միշտ։

Նույնիսկ իրենց ժամանակների երիտասարդության մասին գրած հին հույն փիլիսոփաների եւ հին հռոմեական ժամանակագիրների երկերում գրեթե նույն բաների մասին է խոսվում, ինչ հիմա՝ որ երիտասարդությունը հիմա փոխվել է, այլ է եւ այլն։Ցիսկարիձեն նկատել է, որ պետք չէ վախենալ այն բանից, որ ամեն բան փոխվում է շուրջը եւ շատ բաներ, որոնց արդեն սովորել ենք, պարզապես անէանում են, կորսվում, քանի որ դրանց փոխարինելու են գալիս այլ հիանալի բաներ այս կյանքում։ «Քաղաքակրթությունն է այդպես կառուցված․ այն հիմնվում է փոփոխությունների վրա»,- ասել է ռուս անվանի մշակութային գործիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավալին գիտե՞ք որն է՝ էս մարդը Գարեգին Նժդեհի դպրոցն է ավարտել

Ցավալին գիտե՞ք որն է՝ էս մարդը Գարեգին Նժդեհի դպրոցն է ավարտել Mon, 06 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով