Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400


Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։

Քանի որ Երկրի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ էլիպսաձև, մեր մոլորակը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա)։ 2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը կլինի Արեգակից 152 093 251 կմ (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։

Այդ օրը Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև 30.27–30.29 կմ/վ։ Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։

Այդ փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել Mon, 06 Jul 2026 23:30:17 +0400 Թբիլիսիի քաղաքային…

5 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները Mon, 06 Jul 2026…

22 րոպե ago

Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր»

Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Mon, 06 Jul 2026 23:10:44 +0400 «Միասնության…

24 րոպե ago

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է Mon, 06 Jul 2026 23:00:43 +0400 Կիևն…

34 րոպե ago

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան…

49 րոպե ago

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Mon, 06 Jul 2026 22:31:40 +0400 «Հայաստան» դաշինքը…

1 ժամ ago