Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Sun, 05 Jul 2026 17:15:34 +0400


Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Scania մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։

Այրվել են բեռնատարը, բեռնված 8 ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, 2՝ մասամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. ինչ է կատարվել

Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. ինչ է կատարվել Tue, 23 Jun 2026 13:03:13 +0400 …