Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Գաջեթները կարող են արագացնել մարդու մաշկի ծերացումը

Գաջեթները կարող են արագացնել մարդու մաշկի ծերացումը

Sun, 05 Jul 2026 22:00:29 +0400


Երկար ժամանակ գաջեթների էկրանների առաջ անցկացնելը կարող է արագացնել մարդու մոտ մաշկի ծերացումը, առաջացնել թթվային սթրես եւ ուժգնացնել մաշկի պիգմենտները։ Այս մասին ասել է ռուս մաշկաբան, կոսմետոլոգ Իրինա Կոտովան։

Մասնագետի խոսքով, ինչպես հայտնում է RT, մոնիթորների ճառագայթումը նպաստում է, որպեսզի մաշկի վրա ձեւավորվեն ազատ ռադիկալներ։ Դա բերում է բնական անտիօքսիդանտների աշխատանքի խաթարման։ Բջիջներում սկսում են կուտակվել միկրովնասվածքներ եւ արդյունքում՝ մաշկը սկսում է ծերանալ։ Բացի այդ, էկրանների կապույտ լույսը կարող է մաշկի վրա պիգմենտային բծեր առաջացնել։ Այս ամենից բացի, հատկապես երեկոյան ժամերին երկար ժամանակ համակարգչի առաջ նստելը կամ գաջեթներով զբաղվելը խախտում է մարդու կենսառիթմերի բնական ընթացքը, մելատոնին հորմոնի բնական արտազատման պրոցեսը։

Մաշկի պաշտպանության համար նա խորհուրդ է տալիս օգտագործել ժամանակակից արեւապաշտպան միջոցներ, որոնք ունեն HEV մակնշումը, այսինքն՝ պաշտպանում են մաշկը ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթումից, այլ նաեւ կապույտ սպեկտրի ճառագայթումից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում

Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ …