Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

15 տարվա մեջ նույն վիճակախաղով երկու խոշոր շահում է ունեցել

15 տարվա մեջ նույն վիճակախաղով երկու խոշոր շահում է ունեցել

Sun, 05 Jul 2026 22:30:02 +0400


ԱՄՆ Իլինոյս նահանգ, Չիկագոյի բնակիչը տեղի վիճակախաղերից մեկով 15 տարվա մեջ երկու խոշոր շահում է ունեցել։ Օրերս նրա շահած գումարի չափը կազմել է 1,3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։

Նախորդ շահումը կազմել է 45 հազար դոլար։ Վիճակախաղը կոչվում է Little Lotto։ Տղամարդը պատմել է, որ նախապես մտադիր չի եղել վիճակախաղի տոմս գնել։ Գնացել է լցակայան՝ մեքենան լիցքավորելու եւ մանրադրամը վերցնելու փոխարեն՝ վիճակախաղի տոմս է վերցրել։ Շահած գումարը տղամարդը մտադիր է ծախսել նոր տան վրա, իսկ մնացածը ներդնել իր եւ կնոջ ծերունական թոշակի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչով է եկել և ինչով է հեռանում Հակոբ Արշակյանը

Ինչով է եկել և ինչով է հեռանում Հակոբ Արշակյանը Sat, 04 Jul 2026 16:45:07 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով