Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Արարատ» կոնյակի կոմբինատը վաղը կաշխատի՞. ինչ հայտնեց անվտանգության աշխատակիցը հավաքվածներին

«Արարատ» կոնյակի կոմբինատը վաղը կաշխատի՞. ինչ հայտնեց անվտանգության աշխատակիցը հավաքվածներին

Mon, 06 Jul 2026 12:51:33 +0400


Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանը տանը և նրան պատկանող ընկերություններում։ Երևանի «Արարատ» կոնյակի կոմբինատում խուզարկությունը սկսել են ժամը 8։00-ին և մինչ այս պահը իրավապահները գործողություններ են իրականացնում։ Աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել շենք մուտք գործելու, իսկ քիչ առաջ անվտանգության աշխատակիցը սպասող աշխատակիցներին տեղեկացրեց, որ կարող են տուն գնալ` այսօր գործարանը չի աշխատելու։

Հարցին` վաղը ներկայանա՞ն աշխատանքի` վերջինս հայտնեց, որ գնան տուն սպասեն, լրացուցիչ կտեղեկացնեն, այս պահին ոչինչ ասել չի կարող։ Մ

եզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ նման դեպք առաջին անգամ է տեսնում. «Քսան տարի է այստեղ եմ աշխատում, երբևէ չի եղել դեպք, որ իրավապահները գան, դռները փակեն ու չթողնեն ներս մտնենք աշխատենք։ Մոտ 360 մարդ է աշխատում այստեղ, եթե ընկերության հետ խնդիր կա, թող լուծեն խնդիրը, էս շոուի ու շարքային աշխատակիցներին ներս չթողնելն ի՞նչ իմաստ ունի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միայն անո՞ւնն են փոխում, թե՞ նաեւ բովանդակությունը

«Հրապարակ». Միայն անո՞ւնն են փոխում, թե՞ նաեւ բովանդակությունը Fri, 03 Jul 2026 13:15:26 +0400 Իրավական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով