Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ե՞րբ եք տեսել նման հոդվածով երեխա կալանավորեն

Ե՞րբ եք տեսել նման հոդվածով երեխա կալանավորեն

Wed, 01 Apr 2026 12:36:57 +0400


Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Դավիթ Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ իր պաշտպանյալը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի։ Նրա խոսքով՝ Դավիթը ունի որոշ այլ առողջական խնդիրներ, սակայն բնութագրվում է որպես խելացի և զարգացած երիտասարդ։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ տվյալ գործը վերաբերում է միջին ծանրության հանցագործությանը։ Նա տարակուսանք է հայտնել կիրառված խափանման միջոցի վերաբերյալ:

«2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն, 18 տարեկան երեխային կալանավորե՞ն, նման բան երբ էիք տեսել»,- ասել է նա:

Դատարանը, հիշեցնենք,դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել Thu, 04 Jun 2026 17:09:20 +0400 Վաղարշակ Հարությունյանը որոշել է …