Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

Ի՞նչ «պետական գաղտնիք» է հրապարակել գնդապետ Մալոյանը

Ի՞նչ «պետական գաղտնիք» է հրապարակել գնդապետ Մալոյանը

Mon, 06 Jul 2026 14:45:54 +0400


ՊՆ հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանին երկու ամսով կալանավորեցին․ նրան մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Ընդ որում, դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատերազմների մասնակից հերոս գնդապետը դրդել է մեկ այլ զինվորականի` իրենց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն։ Մալոյանի մարտական ընկերները վստահ են, որ նա ընդդիմադիր հայացքների համար է պատժվում։

Մեզ տեղեկություններ են հասել, թե մասնավորապես ինչ «պետական գաղտնիքի» մասին է խոսքը։ Մեզ տեղեկություն հասավ այն մասին, որ պետական գաղտնիքի հրապարակում ձևակերպման տակ խցկել են պարզապես տեղեկանքի նման մի թուղթ։

«Տեղեկանքի նման մի թուղթ է եղել ընդամենը, ինչ-որ լուրջ հարց չի, ուղղակի դրանից բռնվել են ու դրա վրա գործ են կարել։ Իբր Մալոյանը երկրորդ զինվորականին դրդել է, որ իրեն ուղարկի։ Ի՞նչ պետական գաղտնիք կարող է լինել, իրենք բունկերը ներսից նկարում են՝ հրապարակում։ Այդպես որ լինի, ինչքան հրամանատար կա, բոլորին կարող են այդպես բռնեն-տանեն, փակեն, բոլորի վրա պետական գաղտնիք հրապարակելու գործ կարեն։ Ընդդիմադիր հայացքներ է ունեցել՝ դրա համար էլ կալանավորել են»,-ասաց «Հրապարակի» աղբյուրը։

Վերջինս շեշտեց, որ Փաշինյանի իշխանությունը չի ներել փառահեղ զինվորական ուղի անցած Մալոյանին՝ ընդդիմադիր հայացքների ու ընդդիմաիր ուժերից մեկին աջակցելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնություն

Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնություն Thu, 23 Jul 2026 11:15:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով