Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ցավալին գիտե՞ք որն է՝ էս մարդը Գարեգին Նժդեհի դպրոցն է ավարտել

Ցավալին գիտե՞ք որն է՝ էս մարդը Գարեգին Նժդեհի դպրոցն է ավարտել

Mon, 06 Jul 2026 15:15:06 +0400


Ռուբեն Ռուբինյանի կենսագրության մեջ մի ուշագրավ դրվագ կա։ Չէ՛, խոսքը ոչ թուրքական փորձի փոխանակման նախագծերի, ոչ էլ Ստամբուլում իրականացրած հետազոտությունների մասին չէ։ Խոսքը շատ ավելի խորհրդանշական փաստի մասին է. այս մարդն ավարտել է Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցը։

Ու հիմա ակամա հարց է առաջանում. ո՞րն է ավելի զազրելի՝ նրա թուրքական կենսագրությո՞ւնը, թե՞ այն, որ Նժդեհի անունը կրող դպրոցն ավարտած մարդն այսօր փաստացի պայքարում է Նժդեհի գաղափարների դեմ։

Իր կենսագրության մեջ, ի դեպ, կան տարիներ, որոնք պարզապես բաց են թողնված։ Չես հասկանում՝ այդ տարիներին նա ինչո՞վ է զբաղվել, չնայած դեռ Ազգային ժողովի նախագահ չընտրված՝ նշված է պաշտոնը՝ ԱԺ նախագահ։

Վիքիպեդիան տեղեկացնում է. «2012 թվականին ավարտել է Լեհաստանում գործող Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում»։ Այնուհետև նշվում է. «2017-2018 թվականների ընթացքում մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը»։

Ստամբուլյան այդ հետազոտությունից հետո, ըստ հրապարակային կենսագրության, նրա հիմնական քաղաքական և մասնագիտական ուղին կապվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Վիքիպեդիայում այլ մասնագիտական գործունեության մասին տեղեկություն չկա։ ՔՊ-ի մամուլի խոսնակ, վարչության անդամ, վարչության փոխնախագահ, իսկ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Բայց, անկեղծ ասած, ինձ դրանք այնքան էլ չեն հետաքրքրում։

Ինձ հետաքրքրում է մեկ այլ հարց. ինչպե՞ս է ստացվել, որ Նժդեհի անունը կրող դպրոցում տասից ավելի տարի կրթություն ստացած մարդը այսօր քաղաքականապես հակադրվում է հենց այն գաղափարներին, որոնց խորհրդանիշն է եղել այդ դպրոցի անունը։
Ու գուցե լրագրողներն էլ հերթական անգամ նրա թուրքական կենսագրության մասին հարցնելու փոխարեն հենց սա՞ հարցնեն.
-Պարոն Ռուբինյան, ի՞նչ տեղի ունեցավ Նժդեհի դպրոցն ավարտելուց հետո, որ Նժդեհը ձեզ համար դարձավ ոչ թե արժեք, այլ հակառակորդ։

Որովհետև այս պատմության ամենամեծ հակասությունը Ստամբուլը, Թուրքիան, Բրիտանիան չէ։ Ամենամեծ հակասությունն այն է, որ Նժդեհի անունը կրող դպրոցն ավարտած մարդը դարձավ Նժդեհի գաղափարների քաղաքական հակառակորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել Sat, 04 Jul 2026 20:15:00 +0400 Իշխանության թիրախում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով