Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Պետդուման միգրանտներին արտաքսելու օրինագիծ է քննարկելու

Պետդուման միգրանտներին արտաքսելու օրինագիծ է քննարկելու

Mon, 06 Jul 2026 16:30:46 +0400


Այս շաբաթ Պետդուման կքննարկի մի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից հասցնելով 45-ի, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Սկզբում ցանկը նախատեսվում էր ընդլայնել մինչև 43 կետ։ Սակայն, ի վերջո առաջարկվել է ներառել նաև ցանկացած հիմքով (սեռական, ռասայական, մաշկի գույն, ազգություն, լեզու, տարիք, կրոնական պատկանելություն և այլն) խտրականությունը և պետական ​​սահմանին զինվորական անձնակազմի հրամանները չկատարելը։

«Սա կնպաստի մեր երկրում հասարակական անվտանգության բարելավմանը և միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը», – նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Ավելին, Պետդուման այս շաբաթ կքննարկի աշխատանքային միգրացիայի հետ կապված նախաձեռնությունները, հավելել է նա։

Ներկայումս, Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, օտարերկրացու Ռուսաստանից արտաքսումը վարչական իրավախախտման հնարավոր պատիժներից մեկն է։ Փոփոխությունները այն դարձնում են պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքից բացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել Thu, 10 Sep 2026 13:15:02 +0400 Մեր տեղեկություններով, …